Այսօր՝ հուլիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Լևոն Խաչատրյանը Նանսենի փողոցի թիվ 12 շենքի դիմաց իր կողմից վարած BMW-520 մակնիշի 214 LL 10 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 4-ամյա Ժիրայր Գրիգորյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր մեքենայով երեխային տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Շարունակությունը՝ այստեղ: