Արման Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազգային արժանապատվության խոցվելու համար, առնվազն պետք է այն ունենալ, իսկ պետրոսի նմաններն ընդհանրապես արժանապատվություն չունեն, ուր մնաց մի բան էլ ազգային արժանապատվություն ունենան.
Այն բանից հետո, երբ գրեթե ամբողջ Հայ ազգն իր բողոքն է արտահայտում Մոսկվայի շրջակայքում տեղի ունեցած ավտովթարի մեղադրյալին կանացի խալաթով դատարան տանելու համար, համարելով դա որպես ոչ միայն մեղադրյալ Հրաչյա Հարությունյանին ուղղված ստորացում, այլ ամբողջ ազգիս, ազգիս տականքներից մեկը' պետրոս ղազարյանն այսպիսի արտահայտություն է անում "Այս հանցագործին տռուսիկ-մայկայով էլ ցույց տան, իմ ազգային արժանապատվությունը դրանից չի խոցվում":
Հիմա ո՞նց չասես, տո այ ստոր արարած, նախ դու որպես լրոգրող իրավունք չունես, մարդուն, ում մեղքը դեռ ապացուցված չի, հանցագործ անվանել:
Երկրորդը եթե ավտովթարի մեղավորներին հանցագործ ես անվանում, ապա գնա քեզ բթող բհկ-ի վարդան օսկանյաի տղայի մասին հարցուփորձ արա ու ճշտի վերջին մի քանի տարում քանի մարդ է գցել մեքենայի տակ:
Ու եթե իմանալուց հետո տղամարդկություն կունենաս (կներես, որ քո համար նման բառեր եմ օգտագործում) հանցագործ կանվանես:
Այս ամենից բացի կասեի ինչ կարող էիր անել որպես մարդ և որպես Հայ, բայց այդ երկու հասկացողություններն էլ քեզ խորթ են:
Հ.Գ. Օր օրի համոզվում եմ, որ այն ինչ արեց պետրոս ղազարյանի հետ Տիգրան Կարապետիչը Ուրվագիծ հաղորդման ժամանակ, առնվազն քիչ էր:)»: