Նախորդ երկու տարիների համեմատ թմրամոլությամբ զբաղվողների թվի աճ է արձանագրվել:Այս մասին տեղեկացրել է հանրապետության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը' հավելելով, որ պաշտոնապես գրանցված թմրամոլների թիվը 4332 է, իսկ ոչ պաշտոնապես մեր երկրում թմրամոլությամբ տառապում է 12 700 մարդ: Նրանց միջին տարիքը չի գերազանցում 45-ը, հիմնական խումբը 30-40 տարեկան անձինք են կազմում: Ըստ տվյալների' թմրամոլներն առավել մեծ թիվ են կազմում Երևանում և Արմավիրում: Թերթը գրում է, որ թմրամոլության բուժումը մեր երկրում իրականացվում է պետպատվերի շրջանակներում' անվճար, իսկ օտարերկրացիների համար բուժման ծախսը կազմում է 140 000 դրամ: Նարկոլոգիական կենտրոնում բուժվելու համար, որպես կարևոր նախապայման, անհրաժեշտ է հիվանդի համաձայնությունը: Նախորդ տարի Հայաստանում հաշվառված են եղել 3893 թմրամոլ, իսկ 2011թվականին' 2751: Ինչպես նկարագրել է հանրապետության գլխավոր նարկոլոգը, թմրամոլները նման են այն մարդկանց, որոնք արտաքնապես երիտասարդ են, բայց նրանց ներսում ապրում է հիվանդ մի ծերունի: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ազգ» օրաթերթի' 17.07.2013թ. համարում: