Քիչ առաջ Քաղաքապետարանի շենքի առջև մեկնարկել է բողոքի ակցիա, որն ուղղված է տրանսպորտի թանկացման մասին որոշմանը: Քաղաքացիները Քաղաքապետարանի գլխավոր մուտքի առջև են։ Նրանք, արտահայտելով իրենց բողոքը, 50 դրամներ նետեցին Քաղաքապետարանի մուտքի ուղղությամբ՝ ասելով. «Տարո՛ն, ա՛ռ, էս 50 դրամը քեզ»:
Մի քանի քաղաքացի նստել էր Քաղաքապետարանի մուտքի դռան առջև՝ փակելով ելումուտի ճանապարհը, սակայն ոստիկանների միջնորդությամբ այժմ արդեն մուտքը բաց է:
Բողոքի ակցիան շարունակվում է:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հաստատել է, որ Երևանի քաղքապետարանում արդեն իսկ սահմանվել է ուղեվարձի գինը՝ 150 դրամ:
Նշենք, որ Երևանում միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձի թանկացումը կգործի հուլիսի 20-ից։
Այդ օրվանից Երևանում սպասարկվող միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձը կդառնա 150 դրամ՝ ներկայիս 100 դրամի փոխարեն, իսկ տրոլեյբուսների ուղեվարձը՝ 100 դրամ՝ ներկայիս 50 դրամի փոխարեն: