Ուրբաթ օրը Վրաստանի արևմտյան տարածքներին վրա հասած սաստիկ հեղեղներն իրենց տակ են առել բնակավայրերի տներն ու ամբողջովին ոչնչացրել են Զուգդիդի և Ցալենջիհի շրջանների գյուղատնտեսական մշակաբույսերը:
Ինչպես հայտնում է Интерфак-ը, ջուրը հեղեղել է բնակելի տների նկուղներն ու առաջին հարկերը, ինչպես շրջանային կենտրոնում, այնպես էլ տասնյակ գյուղերում: Սատկել են տնային կենդանիներ, հեղեղները ավերել են կամուրջներն ու ճանապարհները՝ խափանելով փոխադրամիջոցների աշխատանքը: