«Բոքո Հարամ» արմատական խմբավորման գրոհայիններն ուրբաթ օրը հարձակվել են Բորնո նահանգի ավելի քան տասը գյուղի վրա, որոնք սահմանամերձ են Կամերունին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Հարձակման են ենթարկվել Կալա-Բալգե շրջանի բնակավայրերը:

 

Ըստ ականատեսների՝ ծայրահեղականները ներխուժել են գյուղեր և սպանել խաղաղ բնակիչներին հրազենի օգնությամբ: Զոհերի թիվը հայտնի չէ:

 

Հարյուրավոր մարդիկ լքել են իրենց տները և հատել Կամերունի սահմանը:

 

Նիգերիայի իշխանությունները փորձում են կայունացնել իրադրությունը, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվեն մարտի 28-ին նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման համար: