Լիբիայում զինված անձինք հարձակում են գործել Տրիպոլիի ՆԳՆ-ի շինության վրա: Անվտանգության ուժերի և զինյալների միջև փոխհրաձգություն է սկսվել:
Հայտնի էր դարձել, որ գրոհայինները արգելափակել են շինության մուտքը ավազի պարկերով:
Իսկ ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, չորեքշաբթի գիշերը Բենղազի քաղաքում ականապատ մեքենա է պայթել հատուկ նշանակության ուժերի հսկիչ կետի մոտ, որի արդյունքում վիրավորվել է 2 զինվոր: