Լիբիայի արևելքում զինյալները ապրիլի 9-ին նավթային նավահանգիստներից մեկի հսկողությունը հանձնել են իշխանություններին: Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին հայտարարել են Լիբիայի իշխանությունները: Զինյալները հանձնել են Մարսա ալ Հարիգա նավահանգիստը, հնարավոր է առաջիկայում հանվի նաև մ եկ այլ' Զուեյթինա նավահանգստի շրջափակումը:

 

Նախորդ տարվանից զինյալները Լիբիայի արևելքում հսկողություն են հաստատել երկրի կարևորագույն նավթային, այդ թվում' Աս Սիդր, Ռաս Լանուֆ և Զուեյթինա նավահանգիստների վրա: Զինյալները ավելի վաղ փորձել էին անօրինական ճանապարհով նավթը դուրս հանել երկրից: