«Բոքո Հարամ» իսլամիստական խմբավորման գրոհայինները Նիգերիայում նորից գրավել են ռազմավարական կարևոր Մարտե քաղաքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ցավոք սրտի, Մարտեն նորից հայտնվել է գրոհայինների ձեռքում»,- հայտարարել է Բորնո նահանգի նահանգապետի տեղակալը:
Մարտեն ռազմավարական կարևոր բնակավայր է: Այն գտնվում է երեք պետությունների' Նիգերիայի, Չադի և Կամերունի միջև, և նրանով են անցնում առևտրական կարևոր ճանապարհները: