Նիգերիայում «Բոկո Հարամի» գերությունից հաջողվել է ազատել ավելի քան 230 կնոջ ու երեխայի: Այս մասին հայտնում է France-Presse-ը' հղում անելով զինվորական աղբյուրներին:

 

Զինվորականների տվյալներով՝ 234 անձ գերությունից ազատվել է Սիմբիսա անտառում անցկացված գործողության արդյունքում:

 

Ավելի վաղ գերությունից ազատվել էր ևս 160 պատանդ:

 

Նշվում է, որ այդ անտառում է գտնվում խմբավորման հենակետը: