Թուրքիայում 2016 թվականին իրականացված պետական հեղաշրջման փորձին մեղսակցության կասկածանքով պետական կառույցներից և բանակից ազատվել է 2 հազ. 756 մարդ, հայտնել են Թուրքիայի իշխանությունները։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, դեկտեմբերի 24-ին տեղեկացրել է թուրքական Official Gazette-ն, աշխատանքից ազատումների ներկայիս ալիքի ընթացքում իրենց պաշտոններից զրկվել է 637 զինվորական, ժանդարմերիայի 360 աշխատակից, բուհերի 150 պրոֆեսոր և դասախոս։
Անցյալ տարվա հուլիսին տեղի ունեցած չհաջողված հեղաշրջման փորձի ճնշումից հետո ընդամենը ձերբակալվել է մոտ 50 հազ. մարդ, հաստատությունների 110 հազար աշխատակից ազատվել է աշխատանքից։ Հեղաշրջման փորձի ճնշման ժամանակ զոհվել է 240 մարդ։
2016 թվականի լույս 16-ի գիշերը Թուրքիայում զինվորականները պետական հեղաշրջման փորձ են ձեռնարկել։ Առավոտյան իշխանությունները հայտարարել են, որ հեղաշրջումը ձախողվել է։ Դրանից հետո երկրում սկսվել են ձերբակալություններ և զինված ուժերի զտումներ։
Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրել են ԱՄՆ-ում բնակվող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, հեռակա կարգով ձերբակալել են նրան և արտահանձնում պահանջել։ Գյուլենը հայտարարել է, որ որևէ կերպ կապված չէ հեղաշրջման փորձի հետ։