Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո իշխանությունների կողմից ընդհանուր առմամբ 23 ԶԼՄ-ների փակվելու արդյունքում լրատվական դաշտի հազարավոր աշխատողներ գործազուրկ են դարձել:
Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber լրատվական կայքը:
2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ահաբեկչության դեմ պայքարի գործողությունների շրջանակներում փակված հեռուստատեսությունների, ռադիոկայանների եւ թերթերի փակման արդյունքում ավելի քան 10 հազար մարդ գործազուրկ է դարձել, ինչը կազմում է Թուրքիայի լրատվական դաշտում աշխատողների մեկ երրորդը:
Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում փակված լրատվամիջոցներից առգրավվել է ավելի քան 5 մլն լիրայի անշարժ եւ շարժական գույք:
2016 թվականի հուլիսի 15-ին մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարներն իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է: