«Իսլամական պետության» հարձակումների հետևանքով նոյեմբերին աշխարհի տարբեր վայրերում զոհվել է ավելի քան 5 հազար մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նման ուսումնասիրություն են կատարե լ BBC-ին և Լոնդոնի Թագավորական քոլեջին պատկանող ծայրահեղականների ուսումնասիրությամբ զբաղվող միջազգային կենտրոնը: Համաձայն արդյունքների, զոհվել է 5 հազար 42 մարդ, իրականացվել է 664 հարձակում աշխարհի 14 երկրներում: ԻՊ-ի անդամները հարձակումների գրեթե կեսն իրականացրել են Իրաքում և Սիրիայում՝ թվով 308 հարձակում, որոնց հետևանքով զոհվել է 2 հազար 2 հարյուր 6 մարդ:

 

Ուսումնասիրություններից պարզվել է, որ ամենամեծ վնասները կրել է Իրաքը, ապա Նիգերիան, Աֆղանստանը և Սիրիան: Կատարված ուսումնասիրությունն իր տեսակի մեջ առաջինն է, նախկինում նման վիճակագրական տվյալներ չեն հրապարակվել:

 

ԻՊ կազմակերպությունը ձևավորվել է 2006թ.-ին, որի կազմում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ< i> է գրավել Սիրիայում և Իրաքում: