Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ 2015 թվականի սկզբի դրությամբ' այդ երկրի 200 հազար 308 քաղաքացիներ «Գումար' ծառայության դիմաց» օրենքի համաձայն' փոխհատուցում վճարելու միջոցով ազատվել են զինծառայութունից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
«Գումար' ծառայության դիմաց» օրենքը Թուրքիայում ընդունվել է 2011 թվականին: Այն ժամանակ զինծառայությունից ազատվելու գումարը կազմում էր 30 հազար թուրքական լիրա, սակայն, 2014 թվականի դեկտեմբերին օրենքում կատարված փոփոխությունից հետո այդ գումարի չափը դարձել է 18 հազար լիրա (մոտ 7,7 հազար դոլար):
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այդ օրենքի հետ կապված համոզմունք էր հայտնել էր, որ օրենքից կօգտվեն առնվազն 700 հազար քաղաքացիներ: Նա նշել էր, որ այդ ծրագրից ստացված եկամուտները կփոխանցվեն թուրքական պետական «Պաշտպանական հիմնադրամին» եւ կուղղվեն զինված ուժերի արդիականացմանը: