«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հիվանդանոցի տասնյակ աշխատակիցների են պատանդ վերցրել Իրաքի Ռամադի քաղաքում՝ Անբարի նահանգի վարչական կենտրոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ալ Մայադին» հեռուստաալիքը:

 

 

Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրը հայտարարել Է, որ ծայրահեղականները «Ռամադիի հիվանդանոցում պատանդ են պահում տասնյակ մարդկանց, հիմնականում՝ բուժաշխատողների»: Միջադեպի մանրամասներն առայժմ չեն նշվում:

 

 

Իրաքյան բանակը դեկտեմբերի 22-ին ձեռնամուխ Է եղել Ռամադին ԻՊ-ի կազմավորումներից ազատելու գործողությանը: Անցած օրվա ընթացքում բանակային ստորաբաժանումները ժողովրդական աշխարհազորի ջոկատների աջակցությամբ առաջ Է շարժվել Ռամադիի կենտրոնական թաղամասերում, որն ավելի վաղ ամբողջությամբ գտնվում Էր զինյալների հսկողության ներքո:

 

 

ՆԳ նախարարության ներկայացուցչի խոսքով՝ «իրաքյան բանակը հարձակում Է ծավալել քաղաքի կենտրոնական թաղամասերում, նրա գլխավոր նպատակը կառավարական շենքերի գրավումն Է»: Ավելի վաղ Իրաքի ռազմական տեղեկատվության կենտրոնը հայտնել Է, որ երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թռուցիկներ են նետել քաղաքի կենտրոնում, որոնցում կոչ Է արվում բնակիչներին՝ երեք օրվա ընթացքում հեռանալ քաղաքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: