Առնվազն վեց զինյալներ մի քանի հարյուր սովորողների են պատանդ վերցրել Պակիստանի Փեշավար քաղաքում զինծառայողների երեխաների դպրոցում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Reuters գործակալությանը, դպրոցի ներսում ինտենսիվ հրաձգություն Է լսվում: Զինվորականները շրջապատել են շենքը:

 

Պակիստանի զինված ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ շենքում կարող են գտնվել շուրջ 500 սովորողներ ու դասախոսներ:

 

Շենքի գրավման պատասխանատվությունը ստանձնել Է «Թալիբան» շարժումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: