«Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալները 50-ից ավելի կանանց ու մի քանի երեխաների են առեւանգել Նիգերիայի հյուսիսում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով This Day նիգերական առաջատար թերթին, միջադեպը տեղի Է ունեցել Ադամավայի նահանգի Միչիկա եւ Գուլակ շրջաններում: Սա ծայրահեղականների ամենախոշոր հարձակումն Է այս տարվա ապրիլից ի վեր, երբ նրանք առեւանգեցին ավելի քան 200 դպրոցական աղջիկների: Իշխ անություններն արդեն հայտարարել են, որ այդ դպրոցականներն ազատված են: Ականատեսների տվյալներով՝ ներկայում «Բոկո հարամ»-ի զինյալներն ընդհանուր առմամբ պատանդ են պահում Միչիկայի շրջանի մի քանի հարյուր բնակիչների:

 

«Բոկո հարամ» խմբավորումը շուրջ տասը տարի պայքար Է մղում Նիգերիայի հյուսիսում շարիաթի նորմերի վրա հիմնված մուսուլմանական պետության ստեղծման համար: Վերջին հինգ տարվա ընթացքում Նիգերիայում այդ խմբավորման սանձազերծած ահաբեկչության զոհ Է դարձել ավելի քան 10 հազար մարդ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: