Նիգերիայում «Բոկո Հարամ» խմբավորման իսլամիստները գյուղերից մեկի վրա կատարած հարձակման ընթացքում պատանդ են տարել առնվազն 185 կանանց ու երեխաների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Զինյալներն օրերս գրոհել Էին Գումսուրի գյուղի վրա: Ավելի վաղ նշվել Էր, որ գյուղի վրա հարձակման հետեւանքով առեւանգվել են տասնյակ մարդիկ, սպանվել են 32-ը:
«Առեւանգել Է առնվազն 185 կին ու երեխա»,-ասված Է CNN հեռուստաալիքի հաղորդագրության մեջ, որը վկայակոչել Է տեղի իշխանության ներկայացուցիչներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: