«Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման զինյալները հարձակվել են Նիգերիայի հյուսիս-արեւելքի մի քանի գյուղերի վրա՝ առեւանգելով դրանց ավելի քան 90 բնակիչների: Այդ մասին հունիսի 24-ին հաղորդել է «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով պատահարի ականատեսներին:

 

Գործակալության տվյալներով՝ ահաբեկիչները առեւանգել են ընդհանուր առմամբ 60 կանանց ու աղջիկների, մնացածները տղաներ են: Հարձակման ընթացքում, ինչպես գրում Է Africa Report թերթը, չորս մարդ տեղում սպանվել է փախուստի փորձ կատարելիս:

 

2014 թվականի ապրիլին «Բոկո Հարամ»-ի զինյալներն առեւանգել են 270-ից ավելի նիգերացի դպրոցական աղջիկների եւ այժմ սպառնում են անկայունացնել ամբողջ տարածաշրջանը: Խմբավորման պարագլուխն առաջարկել է աղջիկներին փոխանակել բոլոր ձերբկակալված զինյալների հետ, սակայն երկրի կառավարությունը հրաժարվել է այդ պայմաններից: Ներկայում 57 դպրոցականներ միացել են իրենց ընտանիքներին, 219-ը պատանդ են մնում զինյալների մոտ:

 

«Բոկո Հարամ»-ը արմատական իսլամական խմբավորում Է, որն ակտիվորեն գործում է Նիգերիայում: Նրա զինյալները հանդես են գալիս կրթության արեւմտյան մոդելի դեմ եւ ձգտում են հասնել շարիաթի օրենքների հաստատմանն ամբողջ երկրում: Այստեղ պարբերաբար կատարվող ահաբեկչական գործողությունների մեծ մասը խմբավորման անդամների ձեռքի գործն Է: Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը «Բոկո Հարամ»-ի զինյալների հարձակումների սպառնալիքի կապակցությամբ դեռ մեկ տարի առաջ արտակարգ դրություն Է հայտարարել մի շարք նահանգներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: