Նիգերիայում հարյուրից ավելի կանայք ու երեխաներ են խեղդվել՝ փորձելով փրկվել միջկրոնական կոտորածից: Այդ մասին հունիսի 20-ին հաղորդել են նիգերիական ԶԼՄ-ները: Ողբերգությունը տեղի Է ունեցել երկրի արեւելքի Տարաբայի նահանգի մուսուլմաններով բնակեցված Դամպար գյուղում: Բնակավայրում բախում Է տեղի ունեցել մուսուլմանների ու քրիստոնյաների միջեւ, եւ բնակչության մի մասը փորձել է խուսափել սպանդից՝ ոչ մեծ նավով անցնելով գետը: Գետանցի ժամանակ լաստանավորդը սպանվել է ափից արձակված կրակոցով, նավը կորցրել Է կառավարումը եւ շրջվել:
Նիգերիայի ոստիկանությունը որոնողափրկարարական գործողություն Է իրականացնում պատահարի վայրում, բայց առայժմ ոչ մի փրկվածի չի հաջողվել փրկվել: Կոտորածի ընթացքում գյուղում զոհվել է եւս 12 մարդ, տների մեծ մասը հրկիզվել Է:
Տեղական իշխանությունները մշտական տեղաբաշխման համար Դամպար են ուղարկել զինծառայողներից ու ոստիկաններից բաղկացած կարգախումբ, որպեսզի կանխեն կրոնական հողի վրա հնարավոր նոր բախումները, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: