Նիգերիայի Բոռնո նահանգի հեռավոր շրջանի գյուղերից մեկում «Բոկո հարամ»-ի իսլամիստ զինյալները գնդակահարել են տասնյակ խաղաղ բնակիչների, տեղեկացնում է BBC-ն:

 

Ինչպես պատմել են սպանդից փրկված բնակիչները, գյուղ են եկել զինվորական համազգեստով տղամարդիկ եւ ասել, որ իրենք հավաքվեն եկեղեցու մոտ: Գյուղի բնակիչները միայն այն ժամանակ են հասկացել, որ դրանք «Բոկո հարամ»-ի զինյալներն են, երբ նրանք սկսել են կրակել մարդկանց վրա:

 

Հարձակման փաստը հաստատել է տեղի խորհրդարանի անդամ Փիթեր Բայը: Նրա խոսքով՝ հարեւան հինգ գյուղերում եւս ծայրահեղականները սպանել են մարդկանց ու հրկիզել տները:

 

Հիշեցնենք, որ «Բոկո հարամ»-ի գերության մեջ են մնում 200-ից ավելի աղջիկներ, որոնց զինյալներն ապրիլին առեւանգել են Նիգերիայի դպրոցներից մեկից: