Նիգերիայի Բոռնոյի նահանգի ավագների խորհուրդը հայտնել է «Բոկո Հարամ»-ի զինյալների կողմից նահանգի մայրաքաղաք Մայդուգուրիի լիակատար շրջապատման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Խորհրդակցական մարմինը կոչ է արել բանակի հրամանատարությանը ակտիվ գործողություններ սկսել երկումիլիոնանոց քաղաքը պաշտպանելու համար, որը, նրանց խոսքով, կարող է գրոհի ենթարկվել բոլոր կողմերից:
Նիգերիացի զինվորականները հայտարարել են, որ ավագների հայտարարությունները միայն խուճապ են սերմանում:
«Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումը վերջին ամիսներին մի շարք բնակավայրեր է գրավել Մայդուգուրիի մերձակայքում եւ հայտարարել զավթված տարածներում խաիֆաթի ստեղծման մասին:
Նիգերիայի կառավարությունն անցյալ տարի արտակարգ դրություն է հայտարարել Բոռնո, Յոբե եւ Ադամավա հյուսիսային նահանգներում, բայց չի կարողացել կասեցնել ապստամբների հարձակումը: