«Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորման անդամները գերեվարել են առնվազն 400 մարդու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Reuters գործակալությանը, խոսքը վերաբերում է կանանց ու երեխաների:
Միջադեպը տեղի է ունեցել Նիգերիայի հյուսիս-արեւելքի Դամասակ քաղաքում՝ Նիգերի հետ սահմանին:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ ականատեսների ցուցմունքները տարբերվում են. հնարավոր է, առեւանգված է շուրջ 500 մարդ: «Նրանք գերի են տարել 506 կանանց ու երեխաների: Նախքան հեռանալը սպանել են նրանցից 50-ին»,- Reuters-ը մեջբերել է վկաներից մեկի խոսքը:
Ինչպես նշում են դիտորդները, այս տարվա սկզբին ծայրահեղականները վերահսկում էին Նիգերիայի քսան շրջան: Սակայն երկրի զինված ուժերի ընդգրկուն բանակային գործողության արդյունքում զինյալները մի քանի պարտություն են կրել եւ հարկադրված են եղել նահանջել գրավյալ տարածքների մեծ մասից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: