Այսօր՝ հուլիսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 16:30-ի սահմաններում Սիսիան քաղաքի Գրիգոր Նարեկացի փողոցի բնակիչ 35-ամյա Վահագն Պողոսյանը Սառնակունք գյուղում իր կողմից վարած Opel Astra մակնիշի 35 TS 342 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 9-ամյա Լիլիթ Հակոբջանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը Սիսիանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Մանրամասները կարդացեք այստեղ: