Հիվանդանոցում մահացել է օգոստոսի 24-ին Երևան քաղաքի Կիևյան կամրջից ցած նետված, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ՝ 17-ամյա Տաթև Սիմոնյանը։


Հիշեցնենք, որ ԱԻՆ-ում կանչ էր գրանցվել է այն մասին, որ քաղաքացին ցած է նետվել Հրազդան գետը, իսկ ջրի հոսքը քշում է:


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, աղջիկը տեղի ուժերով դուրս էր բերվել գետից:
Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել էին շտապօգնության ավտոմեքենային, նա հոսպիտալացվել էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:


Բժիշկները տուժածի առողջական վիճակն այդ պահին գնահատել էին ծայրահեղ ծանր: