Galatv.am. Այսօր երթուղային տրանսպորտում պատահածը ստիպեց գալ այն համոզմունքին, որ վարորդին 150 դրամ վճարելով իրեն լավություն չենք անում, և իրենք նույնպես պատրաստ են մասնակցել բոյկոտին:

21 համարի երթուղին, երբ կայանեց Օպերայի կանգառում, շատ տարօրինակ արտաքինով մոտ 30-35 տարեկան երիտասարդ, եթե կարելի էր այդպես անվանել նրան, բարձրացավ երթուղային և իր տարօրինակ վարքագծից պարզ էր, որ ինչ-որ բան այն չէ:

Նախ երթուղայինում նստելու ազատ տեղեր կային, բայց նա չէր էլ պատրաստվում նստել:

Մինչ մյուս կանգառ հասնելը երիտասարդը դիմեց վարորդին, որ մոտակա կանգառում կայանի, վարորդն էլ հարցրեց.

«Ուզու՞մ ես էստեղ կանգնեմ»:

«Հա, հա, կանգնի, ինչքա՞ն ա ուղեվարձդ»:

«Դե, ինչքան տաս»:

200 դրամանոց մանրադրամ մեկնեց:

Վարորդը մանրը վերադարձրեց' 100 դրամ:

«Տենց չի ձևը, ուղևորավարձդ 150 դրամ ա, ոչ թե 100»,- ասաց գծատիրոջ կողմից ուղարկված սուրհանդակը և հեռացավ:

Սեդա Ղուկասյան