Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությունն այն մասին, որ ուղեվարձը կրկին կդառնա 100 դրամ, ուղղակի «ֆուրոր է» առաջացրել ուղեվարձի թանկացման դեմ անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցների և երիտասարդության շրջանում։ Նրանք ծափահարություններով են ողջունել նորությունը և անընդհատ վանկարկել «Հաղ-թա-նակ»:
Քաղաքացիական ակտիվիստներն ուղղակի ցնծում են. մայրաքաղաքի Կենտրոն համայնքում քաղաքապետի որոշման կապակցությամբ տոնախմբություն է։ Այս պահին Հանրապետության հրապարակից նրանք շարժվում են դեպի Ազատության հրապարակ։