168.am. «Ես գիծ ունեմ, բայց քաղաքական: Եթե գլուխս էսքան հասներ, ես էլ կուզենայի մի գիծ ունենալ: Կա հայտարարագիր, բացեք նայեք: Փողոցի բամբասանքներով ինձ հարցադրումներ մի արեք: Ասում եք՝ տղաս էլ գիծ ունի. բացեք հայտարարագիրը նայեք… Չեք հավատում, մի հավատացեք»,- երեկ հայտարարել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Նախ՝ նշենք, որ ըստ հայտարարագրի՝ Գալուստ Սահակյանը Հայաստանի ամենաաղքատ մարդկանցից մեկն է. նրա դրամական միավորները զրոյական են։ Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի որդուն՝ ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, ապա ըստ հայտարարագրի՝ նա 2012թ. փետրվարի 15-ի դրությամբ՝ ուներ 95 միլիոն դրամ։

Արման Սահակյանի հայտարարագրում նշված էր նաև 3 միավոր անշարժ գույք, և մեկ միավոր շարժական գույք։ Դրանց բնութագրերի և արժեքների մասը հայտարարագրում չի երևում։ Իսկ բաժնետոմսերի մասը դատարկ է. այսինքն՝ ենթադրվում է, որ Արման Սահակյանը ոչ մի ընկերությունում փայատեր չէ, այդ թվում՝ տրանսպորտային։ Սակայն, բացի հայտարարագրերից՝ կան նաև այլ փաստաթղթեր։ Օրինակ՝ քաղաքապետարանն օրերս հրապարակել էր Երևան քաղաքի տրանսպորտային ընկերությունների ցանկը։

Պետռեգիստրի կայքի՝ e-register.am-ի միջոցով մենք փորձեցինք պարզել, թե ովքեր են այս ընկերությունների հիմնադիրները։ Պարզվեց, որ այնտեղ երկու անգամ կրկնվում է Արման Սահակյան անունը։ Դրանցից մեկը «ՍԱ-ՂԱ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ն է, որին պատկանում է 64 համարի միկրոավտոբուսային երթուղին։ Արման Սահակյանից բացի, այստեղ որպես հիմնադի՝ր նշվում է ոմն Ղազարյան Արսեն։ Արման Սահակյան անունը նշված է նաև «Արդինի ստուդիա» ՓԲԸ-ի դիմաց՝ որպես հիմնադիր։ «Արդինի ստուդիան» սպասարկում է 57 համարի ավտոբուսային երթուղին։ Ուշագրավն այն է, որ այս երկու երթուղիներն էլ, այսպես ասած, սերտ առնչություն ունեն Աջափնյակի տարածքի հետ, որտեղ բնակվում և ազդեցություն ունեն Սահակյանները։ Օրինակ՝ 57 համարի ավտոբուսի երթուղին՝ 15-րդ թաղամասից Տաշիր առևտրի կենտրոն (անցնում է Մազմանյան, Չաուշի, Մելքումովի, Ֆուչիկի, Մարգարյան և Հալաբյան փողոցներով)։ Իսկ 64 համարի միկրոավտոբուսային երթուղին սկսվում է Նորաշեն թաղամասից և անցնելով Մելքումովի, Բեկնազարյան, Բաշինջաղյան, Մարգարյան, Հալաբյան և Կիևյան փողոցներով՝ ուղևորվում է դեպի ԵՊՀ։

Արդյո՞ք այս Արման Սահակյանը Գալուստի Սահակյանի որդին է։ Ուրախ կլինենք, եթե Սահակյաններն իրենք պատասխանեն այս հարցին, և իմանանք՝ Աջափնյակում, մեր իմացած Արման Սահակյանից բացի, ուրիշ ազդեցիկ Արման Սահակյան էլ կա՞, թե՞ ոչ։ Ավտոբուսների և երթուղայինների գծերի հիմնադիրների ցանկը ներկայացված է նյութի վերջում, և ընթերցողը կարող է անգամ ինքնուրույն որոշ անուններ բացահայտել։ Ճիշտ է՝ բոլորս էլ գիտենք, որ իրական սեփականատերերի անունները հիմնականում չեն երևում. ընկերությունները գրանցվում են երրորդ անձանց միջոցով։ Սակայն լինում են նաև բացառություններ։

Օրինակ՝ «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն, որը սպասարակում է համար 5 և 32 միկրոավտոբուսային երթուղիները, պատկանում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և նրա աներորդի, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին։ Ցանկում կարելի է հանդիպել նաև Արա Սադոյան անուն ազգանվանը։ Նա «Վի-Առ» ՍՊԸ-ի հիմնադիրն է, որը սպասարկում է 27, 47 և 57 երթուղիների միկրոավտոբուսները։ Մեր իմացած քիչ թե շատ հայտնի Արա Սադոյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն է՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանի եղբայրը։

Ստորև ծանոթացեք երթուղայինների գծերը սպասարկող ընկերությունների հիմնադիրների և բաժնետերերի ցանկին՝ ըստ պետական ռեգիստրի տվյալների.

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ , Երևանի քաղաքապետարան

«Ավտոբուս» ՓԲԸ, Երևանի քաղաքապետարան

«Դավիթ երթուղային տաքսի», ՄՈՒՐԱԴՅԱՆ ՕՀԱՆ

«Լյուդվիգ և որդի» ՍՊԸ, Պողոսյան Լյուդվիգ

«Ավտոճեպընթաց» ՍՊԸ, ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ, ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԻԿ

«Հայկ և Տաթևիկ» ՍՊԸ, ԺԱՄԿՈՉՅԱՆ ՍՏԵՓԱՆ

«Վի-Առ» ՍՊԸ, ՍԱԴՈՅԱՆ ԱՐԱ

«Հերաթ» ՍՊԸ, ԲԱԼԴՐՅԱՆ ԼԵՎՈՆ

«ԻՍԱՎ» ՍՊԸ, ԻՍՈՅԱՆ ԱՆՆԱ, ԱՎԱԳՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ

«Արշակյան եղբայրներ» ՍՊԸ, ԱՐՇԱԿՅԱՆ ԱՐՇԱԿ

«Բարերար ՀԱԳ» ՍՊԸ, ԴԱՎԹԱՇԵՆ ՀԱՄ.

«Պոլտերգեյստ-2» ՍՊԸ, ԶՈՀՐԱԲՅԱՆ ԱՐՄԵՆ, ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՐԹՈՒՐ

«Մ.Գ.Հաուզինգ» ՍՊԸ, ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՔ

«Հրաչուհի-Հռիփսիմե» ՍՊԸ, ՄԱՆՈՒԿՅԱՆ ՄՅԱՍՆԻԿ

«Տիգրան» ՍՊԸ, ՕՀԱՆՅԱՆ ՌՈՒԲԵՆ, ԳՅՈՒՐՋՅԱՆ ՍԵԴԱ, ՕՀԱՆՅԱՆ ԳԱԳԻԿ

«Գրիգորյաններ Տրանս Սերվիս» ՍՊԸ, ԱՎԱԳՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԱՇՈՏԻ

«Տրանսպորտնիկ» ՓԲԸ, ԳԱԳԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ, ՋՈՒԼԻԵՏԱ ՍԱՐԳՍՅԱՆ

«Նեման տրանս» ՍՊԸ, ՊՈՂՈՍՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ

«Արայիկ Ֆահրադյան» ՍՊԸ, ՖԱՀՐԱԴՅԱՆ ԱՐԱՅԻԿ

«Կարեն-96» ՍՊԸ, ՏՈՆՅԱՆ ՎԱԼԵՐԻ, ՄԿՐՏՉՅԱՆ ՄԿՐՏԻՉ

«Հուսո երթ» ՍՊԸ, ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՈՌ

«Սաքխաչ» ՍՊԸ, ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

«Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ, ՍԱՐԳՍՅԱՆ ՌՈԲԵՐՏ

«Հայր և որդի Մկրտչյաններ» ՍՊԸ, ՄԿՐՏՉՅԱՆ ՍԱՐԳԻՍ

«ԳԱՄ-տրանս» ՍՊԸ, ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ, ՏԱԹՎԱՆ

«Երկու ընկեր» ՍՊԸ , ՍԻՄՈՆՅԱՆ ՌՈՒԲԵՆ, ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

«Շակո Գրուպ» ՍՊԸ, ՆԱԶԱՐԵԹՅԱՆ ԳԵՆՅԱ, ԽԱՉԱՏՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ

«Սև չինար» ՍՊԸ, ԱՐՇԱԿՅԱՆ ԱՇՈՏ, ԱՐՇԱԿՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ, ԲԱԶԻՆՅԱՆ ԳԱԳԻԿ

«Հարթ ուղի» ՍՊԸ, ՍԱՐԳՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ

«Ապարան» ԱԿ, Ալոյան Արմեն Սպարտակի, Անտոնյան Վարսիկ, Ալոյան Սպարտակ

«Արդինի ստուդիա» ՓԲԸ, ՍԱՀԱԿՅԱՆ ԱՐՄԱՆ

«Կոստանդյան եղբայրներ» ՍՊԸ, ՎԱՆԵՑՅԱՆ ԱՆՆԱ

«Դյակո-Արթ» ՍՊԸ, ՀՈՒՆԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ, Արթուր Ղազարյան

«Հակո» ԱԿ, ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՎԼԱԴԻԿ, ՏՈՆՈՅԱՆ ՀԱԿՈԲ, ԵՍԱՅԱՆ ԳԱՅԱՆԵ

«Շանթ Գյուրջոյան» ՍՊԸ, ՍԱՐԳՍՅԱՆ ՌԱԶՄԻԿ

«ՍԱ-ՂԱ ՏՐԱՆՍ» ՍՊԸ, ՍԱՀԱԿՅԱՆ ԱՐՄԱՆ, ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

«Ստեփանյան Միքայել» ՍՊԸ, ՍՏԵՓԱՆՅԱՆ ՄՈՎՍԵՍ

«Արցախտրանս» ՍՊԸ, ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱՌՆԻԿ

«Ժակ-Ժան» ՍՊԸ, ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ

«Տաթվան» ՍՊԸ, Վարդանյան Ժորա, Բեգլարյան Նաիրի, Թովմասյան Արմեն

«Սարգիս և քույրեր», ՀԱԿՈԲՅԱՆ ԿԱՐԵՆ

«Անի-Քրիստ» ՍՊԸ, ԼԱԶԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ, ԼԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ, ԼԱԶԱՐՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ

«Լասերթ» ՍՊԸ, ԱՆՏՈՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ

«Բի-Ար-Էմ» ՍՊԸ, ԲԵՋԱՆՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ, ԳԱԼՈՅԱՆ ԳԱՐԻԿ

«ՆՈՆԱ-ՆՈՌԱ» ՍՊԸ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

«Լուհր» ՍՊԸ, ՊԵՏՐՈՍՅԱՆ ՌԱԶՄԻԿ

«Ռին-Արտ» ՍՊԸ, Խոշտոլովա Աննա, Խաչատրյան Ժորա, Խաչատրյան Ժիրայր

«Սար Սեր» ՍՊԸ, ՈՒՍՏՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ

«Պապոնց» ՍՊԸ, ՋԻԼԱՎՅԱՆ ԱՐԱՅԻԿ

«Արտքրիս» ՍՊԸ, ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ

«Բերլուկ» ՍՊԸ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՇՈՏ

«Ուղևոր տար» ՍՊԸ, ՎԱՐԴԱՆՅԱՆ ՔՆՔՈՒՇ

«Մաքսդալ» ՍՊԸ, ԴԱԼԼԱՔՅԱՆ ԿԱՐԻՆԵ

«Ասկեր Յունիոն» ՍՊԸ, ԱՐՍԵՆՅԱՆ ԱՐՄԵՆ, ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԾԱՂԿԱՎԱՐԴ

«Էս Թի Տրանս մոբիլ» ՍՊԸ, ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ

«Յագոտրանս» ՍՊԸ, ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ

«Ավտոլայն սերվիս» ՍՊԸ, ԿՅՈՒՐԵՂՅԱՆ ԿԱՐԵՆ, ԱՎԵՏԻՍՅԱՆ ՔՆԱՐԻԿ, ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

Ավելացնենք նաև, որ մեր տեղեկություններով՝ «Երևանի միկրոավտոբուսային ՈւԱՏ» ՓԲԸ- ընկերությունը վերահսկում են Զախարյանները. ՓԲԸ-ի տնօրենը ներկա պահին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Երվանդ Զախարյանի ավագ եղբայրն է՝ Սեյրանը: Վերջինս այդ պաշտոնում է 2009-ից ի վեր: Մինչ այդ ընկերության տնօրեն է եղել Համլետ Բեգլարյանը, ով տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ավագ եղբայրն է:

Գայանե Խաչատրյան, Սարգիս Ղազարյան