Կառավարության հունիսի 1-ի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը նոր հանձնարարական տվեց Կառավարությանն առընթեր Կադաստրի Պետական կոմիտեի նախագահին:
Կառավարության ղեկավարի փոխանցմամբ՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ հողամասի կադաստրային արժեքի միանվագ պահանջը լրացուցիչ բեռ է հանդիսանում և ստեղծված իրավիճակի պատճառը հողային օրենսգիրքն է:
Կառավարության ղեկավարը հանձնարարեց Կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ղեկավարին՝ երկամսյա ժամկետում մշակել ծրագիր՝ հողային օրենսգրքում հողամասի կադաստրային միանվագ արժեքի վճարման կարգը վերանայելու վերաբերյալ:
Կարեն Կարապետյանը նաև հավելեց, որ շատ լուրջ վտանգ կա. պետք է շատ լուրջ ուսումնասիրենք, որ ադմինիստրատիվ ռեսուրսի սուբյեկտիվ կիրառման տեղիք և շանս՝ այս փոփոխությունը չտա: