Արարատ քաղաքի 52-ամյա բնակիչ Վոլոդյա Մուրադյանը կկանգնի դատարանի առջև սեփական կնոջ սպանության մեղադրանքով: Ըստ մեղադրական եզրակացության՝ սպանությունը ամուսնական անհավատարմության հարցի շուրջ վիճաբանության հետևանք է: Այսպես, ըստ գործի նյութերի' տղամարդը 04.12.2012թ.' ժամը 04:00-ի սահմաններում, Արարատ քաղաքի' իր բնակարանի հյուրասենյակում, ամուսնական անհավատարմության հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Դիաննա Նահապետյանի հետ: Վեճի ընթացքում, ըստ նախաքննական մարմնի, «ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով» Վ.Մուրադյանը ձեռքերով, ապակյա վազով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին: Ապա Դ.Նահապետյանի մազերից քաշելով՝ տարել է խոհանոցի մուտքի մոտ, որտեղ խոհանոցային դանակներով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Ծեծի ու դանակահարության հետևանքով ամուսինը, ըստ մեղադրական եզրակացության, կնոջը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ՝ գլխի ձախ կողմնային, ծոծրակային շրջանների սալջարդ վերքեր, ճակատի' թվով 2 հատ արյունազեղումներ, գլխի փափուկ հյուսվածքների ներքին մակերեսի, գլխուղեղի թաղանթների և ուղեղանյութի տարածուն, մուգ կարմիր գույնի արյունազեղումներ, դեմքի, պարանոցի, իրանի աջ վերին վերջույթի բազմաթիվ կտրած-ծակած, թափանցող և չթափանցող վերքեր, զույգ թոքերի, լյարդի վնասվածքներ, ներքին /3400 մլ/ և արտաքին մասսիվ արունահոսություններ, ներքին օրգանների արտահայտված սակավարյունություն, աջ բազկի արյունազեղում, ինչի հետևանքով «տեղում սպանել է» կնոջը: Գործում առկա իրեղեն ապացույցների թվում են երեք դանակները:
Շարունակությունն՝ այստեղ