Ինչպես ավելի վաղ mediamall.am-ը տեղեկացրել էր, Երևան քաղաքի երթուղիները սպասարկող ընկերությունների և դրանց հիմնադիրների ու բաժնետերերի թվում էր նաև 64 համարի երթուղին սպասարկող «ՍԱ-ՂԱ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ն՝ հիմնադիր Սահակյան Արմանը: Տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ երթուղայինի այդ գիծը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդուն:
Ավելի ուշ Գալուստ Սահակյանը մամլո ասուլիսի ժամանակ հերքեց, որ ինքը կամ իր տղան՝ Արման Սահակյանը, երթուղային գիծ ունեն, և դրանք որակեց բամբասանքներ:
Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Պապիկյանն ապացուցել է, որ երթուղու այդ գիծն իրականում պատկանում է ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, ով հենց Գալուստ Սահակյանի որդին է:
«Ժող ուրեմն լրիվ օրինական մտնում ենք www.e-register.am սայթը: Սեղմում ենք «Որոնում» և որոնում ենք «Սա-Ղա Տրանս» ՍՊԸ (Երևանի լրիվ օրինական գծատերերից մեկն ա): Լրիվ օրինական վճարում ենք 3000 ՀՀ դրամ և տեսնում ենք, որ մասնակիցներից մեկը հանդիսանում է ոմն ոչինչ չասող Սահակյան Արման, բնակվող Արզումանյան 30-19 հասցեում: Հետո լրիվ օրինական մտնում ենք www.elections.am ու ՀՀ ընտրողների ռեգիստրում փնտրում ենք վերոհիշյալ անձին: ԵՎ Օ~ ՀՐԱՇՔ այնտեղ բնակվում է ոմն Սահակյան Գալուստ Գրիգորի ծնված 08/04/1948 (http://www.parliament.am/deputies.php?ID=900&sel=details):
Սենց էլ տհաճ զուգադիպություն... դե արի համոզի, որ դու մենակ քաղաքական գիծ ունես...»: