Ավտովթարի հետևանքով մահացել են դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Սահակյանի դուստրը՝ Թամարա Մարությանը, նրա ամուսինն ու երեխաները։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ը տեղեկացավ Թամարա Մարությանի ֆեյսբուքյան էջից, որտեղ մեծ մշտով ցավակցություններ են հայտնում այս ողբերգության հետ կապված։
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Օգոստոսի 9-ին, Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են:
Toyota-ն վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Միհրան Գյուլզադյանը, իսկ Mercedes-ը վարել է Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ՝ 61-ամյա Աշոտ Գևորգյանը։
Վթարի հետևանքով տեղում մահացել են Toyota-ի վարորդ Միհրան Գյուլզադյանը, ուղևորներ՝ վարորդի կինը, Երևանի բնակիչ, 37-ամյա Թամարա Մարությանը և նրանց երեխաները՝ 15-ամյա Նարեկ և 9-ամյա Արմեն Գյուլզադյանները։