Այսօր՝ մայիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 99 ՕD 995 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված ավտոմեքենայով Երևան-Ճամբարակ ավտոճանապարհի 95-րդ կմ հատվածում վթարի է ենթարկվել և շրջվելով հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորուհին տեղում մահացել է, իսկ վարորդն ու 2 երեխաներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարատկի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավարությամբ։ Ժամանել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչները՝ քննիչ Վիգեն Հարությունյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի բնակիչ Արթուր Կչրյանի անվամբ։ Սևանի ոստիկանները պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնեց նաև, որ Սևանի ոստիկանները պարզել են՝ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ, 32-ամյա Գայանե Բաղդասարյանը, ավտոմեքենայում եղել է նրա ամուսինը՝ 38-ամյա Սերգո Ավետիսյանը, ով աշխատում է ՀՀ ՊՆ N զորմասում՝ որպես շտաբի պետի տեղակալ, կոչումով մայոր է։