Երեկ՝ ապրիլի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 72-ամյա Արարատ Խաչատրյանը Շիրակի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 54-ամյա Մարինա Դադամյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է տուժածին տեղափոխել հիվանդանոց, սակայն ժամեր անց Մարինա Դադամյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: