Այսօր՝ մարտի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 19:20-ի սահմաններում, Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց՝ էստակադայի վրա, բախվել են մոտոցիկլն ու Opel մակնիշի ավտոմեքենան:
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղում մահացել է:
Փաստի առթիվ Ն. Ստեփանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի վարորդի և մահացած մոտոցիկլավարի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ու մոտոցիկլը, որը վերածվել է մետաղե ջարդոնի, տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր էր մոտեցել մի քաղաքացի, ով ճանապարհային ոստիկաններին ասում էր. «Անցնում էի, նկատեցի, որ մոտոցիկլը կողաշրջված է, ճիշտն ասած, մեջս կասկած առաջացավ, որ հնարավոր է, եղբայրս լինի»:
Նա զանգահարեց եղբոր բջջայինին, և մահացած մոտոցիկլավարի մոտ զանգ հնչեց: Պարզվեց, որ մահացածը նրա եղբայրն էր: