Հունվարի 16-ին, ժամը 06:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում. վարորդը մահացել է, իսկ ուղևորը հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ըստ shamshyan.com-ի՝ վթարի վայրի հարևանությամբ մի քանի բնակիչներ ասում էին, որ վթարի պատճառը եղել են թափառող շները։ Վարորդը փորձել է խույս տալ շներից և չի կարողացել կառավարել ավտոմեքենան։
Yerkir.am-ի տեղեկություններով՝ վթարի զոհ դարձած երիտասարդը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի որդին է: