Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով մահացել է Վազգեն Մանասյանը։ Նա Կոտայքի նախկին փոխմարզպետ Մուշեղ Մանասյանի որդին է։
Վազգեն Մանուկյանի հոգեհանգիստը կկայանա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ին, Հրազդան քաղաքի հայրական տանը, հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից:
Նշենք, որ Վազգեն Մանասյանը Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների կադաստրի վարման բաժնի պետն էր։ Նա 30 տարեկան էր, ում հարսանիքը նախատեսված էր այս տարվա դեկտեմբերին։
Հիշեցնենք' հոկտեմբերի 21-ին, ժամը 01:28-ին Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ավտոճանապարհին «Suzuki» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ գլորվել ձորը: Պատահարի հետևանքով Արթուրը, Վազգենը և Վահե Վ.-ն տեղում մահացել են, իսկ Գևորգ Ա.-ն մինչ փրկարարների' կանչի վայր հասնելն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: