Երեկ' հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ժամը 20:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Վոլոդյա Կարապետյանին ու Գեւորգ Մարտիրոսյանին, Երեւան-Սեւան ավտոճանապարհի Աբովյան քաղաքի վարչական տարածքում ծառայություն կատարելու ժամանակ, մոտեցել է միջին տարիքի մի կին եւ օգնություն խնդրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ կինը գլխի մասում վնասվածք էր ստացել, եւ վերքը արյունահոսում էր: Անմիջապես առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո ճանապարհային ոստիկանները կնոջը ուղեկցել են Աբովյանի «գայի պոստ» եւ ահազանգել շտապօգնության ծառայություն: Որից հետո շտապօգնություն է ժամանել, վիրակապել կնոջ գլուխը, ու քանի որ կնոջ մոտ կար նաեւ սրտխառնոց, գլխապտույտ, նրան տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Մանրամասները կարդացեք Shamshyan.com-ում: