Ոստիկանության Արտաշատի բաժնում մարտի 8-ին' ժամը 01.10-ին, հաղորդում է ստացվել, որ Դալար գյուղում ամուսինը ծեծել է կնոջը:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը' ժամը 01.00-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ 1961թ. ծնված Հակոբ Մ.-ն ձեռքերով հարվածել է կնոջ' 1982թ. ծնված Զենֆիրա Ա.-ի գլխին և մարմնի տարբեր մասերին' պատճառելով վնասվածքներ:

 

Նույն օրը' ժամը 01.30-ին, Զենֆիրա Ա.-ից ընդունվել է հաղորդում և տրվել է դատաբժշկի ուղեգիր:

 

Կատարվում է հետաքննություն: