Մի քանի օր առաջ Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղում ամուսինը խանդի պատճառով 2 անգամ ծեծել է կնոջը: Այս մասին գրում է Aravot.am-ը և հավելում, որ կինը ծեծին չդիմանալով՝ իրեն ցած է նետել տան երկրորդ հարկից՝ ստանալով վնասվածքներ:
Իրավապահ մարմիններից տեղեկացանք, որ կնոջ ստացած վնասվածքների չափը ճշտելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: