Ընտանեկան բռնության հերթական գործը, որն ավարտվել է մահով, մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին:
34-ամյա Միխայել Վարդանյանին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, դանակով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ' Նելլի Աղայանի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Միխայել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
«Փաստինֆո»