Հուլիսի 30-ին հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում, նախնական տվյալներով, հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող 1993 թ. ծնված Արման Հովսեփի Մուրադյանը:

Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն