Իսրայելի խորհրդարանում՝ Կնեսսետում, վերջին 14 տարիների ընթացքում առաջին անգամ բարձրացվել է Պաղեստինի դրոշը. գրում է իսրայելական «7-րդ ալիքը»: Հուլիսի 31-ին այնտեղ առաջին անգամ տեղի է ունեցել պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը Կնեսետի անդամների և 30 նախարարների հետ:

Պաղեստինցի քաղաքական գործիչ Աբդուլլահ Աբդուլլահը հայտարարել է, որ ինքը շատ հուզված է իրար կողք տեսնելով պաղեստինյան և իսրայելական դրոշները: Նրա կարծիքով՝ դա համապատասխան քայլ է խաղաղ բանակցությունների հերթական փուլի վերսկսման համար:

Աբդուլլահը իսրայելցի պատգամավորներին պատասխան հրավեր է հղել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի անունից և խոստացել, որ Ռամալլահի խորհրդարանում այդ հանդիպման օրը կբարձրանա Իսրայելի դրոշը: