Slaq.am. Ինչպես հայտնի է' գազալցակայանները պետք է բնակելի շինություններից ֆիքկսված հեռավորության վրա գտնվեն: Սակայն Էրեբունի թաղամասում կարելի է հանդիպել գազալցակայանի, որը բավական մոտ է բնակելի տներին և որ ամենասարսափելին այն գտնվում է միջնակարգ դպրոցի կողքին: Գացալցակայանն ամենամեծն է Երևան քաղաքում, այն ունի 18 լցման կետ: Ամենայն հավանականությամբ գազալցակայանը պատկանում է խոշոր օլիգարխի' ով կարող է իրեն նման բան թույլ տալ: Գազալցակայանի հետնամասում է գտնվում նաև Էրեբունի թաղամասի նոր վերակառուցված այգին և քաղաքացիները այգի մտնելու համար ստիպված պետք է լինեն անցնել գազալցակայանի տարածքով: Իսկ թե ի՞նչ են մտածում պատկան մարմիններն այս խնդրի կապակցությամբ' դեռևս անհասկանալի է: Գազալցակայանի կողքին կա նաև բենզալցակայան, որը մեծացնում է վտանգավորության աստիճանը: Այս խնդիրը պետք է այժմ լուծել և ոչ թե թողնել բախտի քմահաճույքին, իսկ որևէ դժբախտ պատահարի դեպքում սկսել մեղավորներ գտնել: Այն, որ այս գազալցակայանը և բենզալցակայանը կարող են պայթեցնել մի ողջ թաղամաս և դպրոց' կարծում ենք ոչ ոքի համար գաղտնիք չպետք է լինի: