Կոլումբիայում փրկարարները կոյուղու խողովակից հանել են 3 տարեկան տղա երեխային, ում ջրհեղեղի ժամանակ քշել էր ջուրը:
Փրկարարները մի քանի օր շարունակ փնտրում էին տղային կոյուղու խողովակներում, քանի որ այնտեղ էր նրան քշել էր ջրի հոսանքը: Երբ փրկարարները գտել են տղային, նա ամբողջ ուժով բռնված էր բետոնե պատից:
«Մեզանից շատերը նախանձեցին մանկահասակ երեխայի խիզախությանը», - ասել են փրկարարները:
Տղան իրեն լավ է զգում: Բժիշկները պարզել են, որ փոքրիկի օրգանիզմը սառել է, սակայն հավաստել են, որ նրա կյանքին ոչինչ չի սպառնում եւ շուտով երեխային կհանձնեն հարազատներին:
Հեղինակ:
«Փաստինֆո»