Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի հարակից տարածքում այսօր բացվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը: Բացմանը ներկա է եղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Գյուղատնտեսության նախարարի ժամանելուց հետո քաղաքացիները նրան հայտնեցին իրենց դժգոհությունը' նշելով, որ չնայած այն հանգամանքին, որ բացված շուկայում առևտուր անելու իրավունքը միայն գյուղացիներինն է, այնտեղ կան նաև վերավաճառողներ:
Քաղաքացիները նաև նշեցին, որ անգամ գյուղացիները ապրանքը բավական թանկ են վաճառում, ինչին ի պատասխան' Սերգո Կարապետյանն ասաց. «Չեք ուզում' գնացեք ուրիշ տեղից առեք»:
Նախարարը հավելեց նաև, որ գյուղացին եթե ուզում է թանկ վաճառել, կարող է սակարկել' իջեցնել գինը, քանի որ այստեղ գները կարգավորում են վաճառողն ու գնորդը: