Օգոստոսի 2-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է կինոյի և թատրոնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը։

Ազատ Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 12:00-14:00-ը՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Հուղարկավորությունը կլինի Երևանի քաղաքային գերեզմանատան պանթեոնում՝ Թոխմախում: