Այս պահին Արաբկիր վարչական շրջանի «Հայփոստ» ՓԲԸ 0012 փոստային բաժանմունքի մոտ են հավաքվել 150-ից ավելի թոշակառուներ, ովքեր անակնկալի են եկել:
Թոշակառուները shamshyan.com-ի հետ զրույցում հայտնում էին, որ արդեն քանի օր է՝ հեռուստատեսությամբ հայտարարվում է, որ ամսի 5-ին՝ ժամը 07:00-ից թոշակը բաժանվելու է, սակայն այս պահին «Հայփոստ»-ը հսկող ոստիկանության աշխատակիցը արգելում է մարդկանց մուտքը «Հայփոստ», քանի որ իրենց ասել են, որ ցուցակները դեռ չեն ստացել:
Մարդիկ արդարացիորեն բարձրաձայնում են, որ թոշակները պետք է ստանային դեռ օգոստոսի 1-ին, սակայն այսօր ամսի 5-ն է, և նույնիսկ ցուցակները դեռ պատրաստ չեն: Իսկ ներսից էլ ռուսի նման պատասխանում են՝ «պոսլե զավտրա»:
Մանրամասները՝ այստեղ։