Galatv.am. ՌԴ դաշնային միգրացիոն ծառայությունն առաջարկում է ստեղծել այսպես կոչված հատուկ հաստատությունների ցանց, որտեղ կապրեն անօրինական ներգաղթյալները, ովքեր ուր որ է պետք է արտաքսվեն Ռուսաստանի տարածքից:
Նման հաստատություններ կբացվեն Ռուսաստանի 81 սուբյեկտներում:
Նշվում է, որ այս պահին երկրում նմանատիպ 21 հաստատություն է գործում, որոնցում մնացածից զատ պահվում են նաև անօրինական միգրանտներ:
Ինչպես գրում է Կոմերսանտ թերթը' գերատեսչությունն առաջարկում է դրանց թիվն հասցնել 83-ի:
Հիշեցնենք, որ մի քանի օրերի ընթացքում Մոսկվայում ձերբակալվել են շուրջ 3000 անօրինական ներգաղթյալներ: Միայն անցած չորեքշաբթի օրը ոստիկանությունը ձերբակալել է 1200 Վիետնամի քաղաքացու և բացահայտել ավելի քան 20 ստորգետնյա արտադրություններ: Ձերբակալվել են ավելի քան 200 մարդ, ովքեր ապրում են Ռուսաստանում առանց փաստաթղթերի' մանրամասնել են ոստիկանությունում:
Ձերբակալվածների շարքում են Եգիպտոսի, Մարոկկոյի, Սիրիայի, Ուզբեկստանի և Ադրբեջանի քաղաքացիներ: Որոշ ձերբակալվածներ տրավմատիկ և հրազենային զենք են ունեցել:
Հավելենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս հայտարարել է, որ պետք է խստացնել անօրինական միգրացիայի պատիժը:
Տաթև Ֆռանգյան