Այսօր՝ օգոստոսի 5-ին, Երևանում փորձում էր ի նշան բողոքի ինքնահրկիզվել Երևան քաղաքի բնակիչ 52-ամյա Ներսես Եղիազարյանը: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վերջինս Մալաթիա ջոկատի ազատամարտիկ է, իսկ ինքնահրկիզման պատճառը կապված է այսօր՝ Երևանի քաղաքապետարանի կողմից 2005 թվականից իր և ընտանիքի 10 անդամների կողմից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի հարևանությամբ գտնվող ամայի տարածքում փոքրիկ հողակտորի վրա իր կողմից ստեղծված այգին և նրա կիսակառույցը քանդելու հետ:
Այսօր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ազատամարտիկը զայրացած պատմում էր, որ երբ տարիներ առաջ ընտանիքով այդ ամայի տարածքում սկսել են ստեղծել այգի և փոքրիկ կացարան, իրենց մտքով երբևէ չի անցել, որ սոցիալական այս ծանր պայմաններում Երևանի քաղաքապետարանի չինովնիկները վայրկյանների ընթացքում ծառերի սպանդ կիրականացնեն: Ն. Եղիազարյանը պատմում էր. «8 տարի ընտանիքիս մի քանի անդամներ բնակվում են վարձակալական հիմունքերով, իսկ աղջիկս տարիներ շարունակ չեր ունենում երեխա ու հիմա, երբ Աստծո կամոք ունեցանք երեխան որոշել էինք, որ նրանք, որպես նոր ձևավորվող երիտասարդ ընտանիք կբնակվեն նշված տարածքում, սակայն հիմա հայտնվել են փողոցում»: Ազատամարտիկին ու նրա ընտանիքի անդամներին զայրացրել է նաև այն, որ օրեր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունելով մի խումբ ազատամարտիկների հայտարարեց, որ կառավարությունը խրախուսելու է ազատամարտիկներին օգնելու բոլոր ծրագրերը, սակայն ստացվում է, որ վարչապետի ասածը օդ էր ու հիմա ընտանիքի 11 անդամները պատրաստվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրի առջև անժամկետ նստացույց անել:
Շարունակությունը կարդացեք այստեղ: